Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոռ Գյուրջյան. «Այս կտավը նկարելիս նիհարել եմ մի քանի կիլոգրամ» (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2017 15:28

«էսօրվա թեման՝ կապիտալիզմը, ծնվեց մեր առօրյայից: Եթե կարող եք նշել մի բնագավառ, որտեղ էդ դեր չի խաղում, կանցնենք իմ թվարկած բնագավառներին, որտեղ դեր է խաղում»,-այսպես է մեկնաբանում իր՝ «Հարյուր դոլարանոց թղթադրամ» կտավը` երիտասարդ արվեստագետ Գոռ Գյուրջյանը: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 9-ին այն ցուցադրվեց առաջին անգամ: «97%» վերնագրված սոլո-նախագիծը նպատակ ուներ ներկայացնել ոչ թե բողոքն ընդդեմ կապիտալիզմի, այլ արդի աշխարհում ստեղծված համընդհանուր վիճակը: Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ուսանող Գոռը կտավի վրա աշխատել է 1 տարի 4 ամիս: Յուղաներկով է նկարել, մի փոքր էլ անկեղծանում է. «Փոքր վրձինով եմ աշխատել»: Նպատակ ունի ապագայում կտավը ներկայացնել նաև Նյու Յորքում:

Անկեղծությունն էլ կյանքում ամենաշատը կարևորում է արվեստի մեջ. «Որպես էդպիսին որևէ ուղղություն չեմ նախընտրում արվեստի մեջ: Դա շատ անկեղծ պետք է լինի: Այսինքն` ենթակա է փոփոխության: Իմ հիմնական թեման մարդն է իր առօրյայով ու զգացմունքներով: Փորձում եմ արվեստում ինքս ինձ հնարավորինս անկեղծ դրսևորել»:

Ի դեպ, Գոռն իր այս կտավը նկարելիս մի քանի կիլոգրամ նիհարել է: Այն հարցին, թե կարող է այլ դրամական արժույթ դառնալ հաջորդ կտավի թեման, ժպտում է ու պատասխանում. «Սա ինձնից չափազանց շատ էներգիա է խլել, որպեսզի երկրորդ անգամ փորձեմ»:

Ուշագրավ է ցուցահանդեսի խորագիրը՝ «97%»: Խնդրեցինք Գոռին մեկնաբանել մտահղացումը. «Ընդունենք կտավը որպես արվեստի դաշտ: Թղթադրամը 97% տեղ է զբաղեցնում կտավի մեջ: Մեր առօրյայում էլ դրանից պակաս տեղ հաստատ չի զբաղեցնում: Իհարկե, այս ամենը սիմվոլիկ է»:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930