Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիլիջանցին բարձրաձայն հայհոյել է իր թաղամասի կանանց, քաշքշել թաղեցիներին

Սեպտեմբեր 10,2017 13:16

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ներկայումս ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Մարկոսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2017թ. հունիսի 11-ի ժամը 15-ից մինչեւ 18.40-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Այգեստան փողոցի առաջին նրբանցքում, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ ինքնահաստատման եւ հասարակության հանդեպ երեւակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով բարձրաձայն հայհոյել է իր թաղամասի կանանց եւ մյուս բնակիչներին, որին արձագանքած Հովհաննես Դավթյանի հասցեին հնչեցրել է «այ լակոտ, արի մոտիկ ասեմ» արտահայտությունը, միաժամանակ բռնություն գործադրելով՝ քաշքշելով անհիմն վիճաբանել է հայր եւ որդի Հովհաննես եւ Համլետ Դավթյանների հետ, նաեւ տվել է բռնություն գործադրելու սպառնալիքներ, իր սանձարձակ վարքագծով խաթարել է թաղամասի բնակիչների առօրյան՝ շուրջ մեկ ժամ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով շրջապատի նկատմամբ` կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Ա. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930