Փաստաբանների պալատում նախագահի ընտրության քվեների հաշվարկի արդյունքում նախագահ է ընտրվել գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Հիշեցնենք` առաջադրված էր միայն Արա Զոհրաբյանի թեկնածությունը:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Լ-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխությունը հաստատված է համարվել՝ քվեարկությանը մասնակցած ձայներից 1041 «Կողմ» ձայներով (95.7%):
Գրանցվել է 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։