Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կանադայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Անտոն Կովալյովին չեն թողել խաղալ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ 1/16 եզրափակչի առաջին պարտիայում: Պատճառը chess-news.ru-ի փոխանցմամբ կիսավարտիքով մրցավայր ներկայանալն է, ինչը շախմատում դրես կոդի խախտում է համարվում: Ինքը՝ գրոսմայստերը, հայտարարել է, թե հետն ուրիշ հագուստ չի վերցրել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում այդքան երկար պայքարում մնալու հույս չուներ: Մինչ այդ Կովալյովը պայքարից դուրս էր թողել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Երրորդ շրջանի մեկնարկից առաջ գլխավոր մրցավարը մոտեցել է կանադացուն եւ պահանջել փոխել հագուստը: Շախմատիստը հեռացել է դահլիճից եւ կանոնակարգի համաձայն ժամացույցը գործի դնելուց 15 րոպե անց նրան պարտություն է գրանցվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ