Սեպտեմբերի 9-ին Տեսակետ ակումբում կայացած ասուլիսը նվիրված էր «Վարք հայոց» ավանդական երգի,պարի խմբի օգոստոսյան հաջողություններին։
Օգոստոսի վերջին խումբը մասնակցել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված Kyparissia sunshne (Կիպարիսաիա սընշայն) 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին։
Փառատոնն անցկացվել է Մեսինա նահանգում և տևել է 6 օր։Մասնակից երկրները եղել են 6-ը` Հունաստան, Իսրայել, Էստոնիա, Արևելյան Թիմոր, Հայաստան, Վրաստան։
Խմբի ղեկավար Սարգիս Փարամազյանը ասուլիսի ժամանակ ասաց. «Մեծ հպարտություն էր մեր մշակույթի պարային գոհարները ներկայացնելը,և հատկանշականն այն է, որ ինչքան ավելի շատ ես ծանոթանում մյուս երկրների մշակույթին,այնքան ավելի ես արժևորում քոնը։Հասկանում ես,որ այսպիսի խմբերի կարիք շատ ունենք։
Խումբը 2015 թվականից հրավերներ է ստացել Հունաստանից`փառատոնին մասնակցելու համար, սակայն հովանավոր չունենալու և գումարային սղության պատճառով չի կարողացել մեկնել: Թերևս 2017 թ. Կարողացավ ներկայանալ միջոցառմանը։ Սարգիս Փարամազյանի փոխանցմամբ հայկական խումբն այնքան է սիրվել հասարակության կողմից, որ իրենց անդրադարձել են ոչ միայն թերթերը,այլև հունական առաջին հեռուստաընկերությունը`պատրաստելով հոլովակ։
Ասուլիսին ի թիվս այլոց, ներկա էր նաև «Վարք հայոց» խմբի անդամ Լուսինե Հարությունյանը, ով կիսվեց իր տպավորություններով։
Շուրջ երեք տարի համագործակցելով Արարատյան հայրապետական թեմի և ԱՀԹ երիտասարդաց միության հետ, «Վարք հայոցը» մասնակցել է բազում միջոցառումների և տաղավար տոներին կատարվող հանդիսություններին։ Այդ առիթով ԱՀԹ Ս.Սարգիս եկեղեցու Պետրոս ավագ քահանա Մալյանը ուրախությամբ նշեց. «Գեղեցիկ ասացվածք կա` մարդ իր գտածի համար է ուրախանում։Այս տարիների ընթացքում, ի պատիվ իրենց, պետք է նշեմ մեր թեմի երիտասարդաց միության ծրագրերի մասնակից են։ Ավյունով լեցուն երիտասարդների մի խումբ են»։
Ռաիսա ՊԱՊՅԱՆ