ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնեն Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մի շարք արդիական հարցերի:
Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Միջլիսի խոսնակ Օգտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռեսիզադեի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնահարցի կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքները:
Քրիստին Մուտոնեն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման անհրաժեշտությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի և՛ միջազգային հանրության համար, և՛ երկրների ղեկավարները»:
Նա հավելել է, որ նույն ուղերձը կհղի Երևան այցելության ընթացքում. «Խաղաղ քաղաքական կարգավորմանը այլընտրանք չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ