Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը Aravot.am-ին ասաց, որ սպասվում էր 12 թիմերի մասնակցություն եւ մրցակարգով նախատեսված էր, որ առաջնությունն անցկացվի որակավորման փուլով, բայց, քանի որ հայտերը շատ են եղել, դիմել են Եվրոպայի ֆեդերացիա եւ որոշվել է մրցաշարն անցկացնել օլիմպիական մրցակարգով, սակայն երկու պարտությունով:
«Այս առաջնությունն օլիմպիական վարկանիշային է: Ժամանել են աշխարհի ու Եվրոպայի չափանիշերով բավականին ուժեղ թիմեր ու մարզիկներ, որոնց հետ հատկապես մեր երկու թիմերի համար պայքարելը շատ դժվար է լինելու», – ասաց պարոն Ասմարյանը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի Ռազմիկ Հակոբյան/Արման Միսկարյան զույգը երկու պարտություն կրեց Ռուսաստանի թիմերից եւ դուրս մնաց պայքարից: Այսօր մեկնարկում է Աշոտ Բալաբեկյան/Անդրե Սիմոնի երկյակը, որի առաջին մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Շուստով-Սարաեւ զույգն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ