Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լարվածության նոր ալիք թուրք-ամերիկյան հարաբերություններում. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 08,2017 23:03

ԱՄՆ-ում մեկնարկել է դատավարությունն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վերջինիս անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մի կողմից, և հակաէրդողանական ցուցարարների միջև գրանցված բախումների վերաբերյալ: Երկու ամերիկացի թուրքեր, ում նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իրենց հայտարարեցին անմեղ ու պահանջեցին դատական նիստ երդվյալ ատենակալների մասնակցությամբ:

Գործի առնչությամբ մեղադրանքներ են ներկայացվել շուրջ 18 անձանց, որոնցից շատերը Թուրքիայի դեսպանության անվտանգության աշխատակիցներ են: Նրանց մեղադրում են դեսպանի նստավայրի մոտ մայիսի 16-ին խաղաղ ցույց իրականացնող ցուցարարների վրա հարձակվելու մեջ: Ամերիկայի Ձայնի թուրքական ծառայության տրամադրած տեսանյութում երևում է, թե ինչպես են Էրդողանի անվտանգության աշխատակիցներն ու կողմնակիցները հարձակում գործում մի խումբ ցուցարարների դեմ:

Թուրքական կողմը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները դիմել են ինքնապաշտպանության և որ ցուցարարները կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից:

Միջադեպը գրանցվել էր Սպիտակ տանը նախագահ Թրամփի ու նախագահ Էրդողանի հանդիպումից մի փոքր անց, որը լարվածություն էր մտցրել թուրք-ամերիկյան առանց այն էլ հակասական հարաբերություններում: Վերջերս երկրների հարաբերություններում գրանցվեց լարվածության նոր ալիք՝ կապված ամերիկյան իշխանությունների առաջադրած մեղադրանքների հետ ընդդեմ նախագահ Էրդողանի մերձավորներից մեկի՝ նախկին էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանի: Վերջինիս թուրքական պետական բանկի նախկին նախագահի հետ միասին մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների օրենսդրության խախտման և անօրինական կերպով իրանյան հարյուր միլիոնավոր դոլարներ ամերիկյան բանկային համակարգի միջոցով տեղափոխման մեջ:

Նախագահ Էրդողանը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել նախկին նախարարի դեմ մեղադրանքները, որոնք ըստ նրա, քայլեր են ընդդեմ Թուրքիայի:

«Դժվար է այս խնդրին իրավական գնահատական տալ: Ես մեր նախկին նախարարի դեմ այս քայլերը դիտարկում եմ որպես քայլեր ընդդեմ Թուրքական հանրապետության»,- ասել է նախագահ Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում Ղազախստան իր այցելությունից առաջ:

Էրդողանի կարծիքով այս գործողություններն ունեն քաղաքական բնույթ: Նա հույս է հայտնել, որ այս հարցը կքննարկվի Թուրքիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930