Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով». Ա1+ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 22:50

Վահրամ Բաղդասարյանը չգիտի, թե Հայաստանում հատկապես, որ ոլորտներում է վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրել մեկ տարի առաջ խոստացած 830 միլիոն դոլարը.

«Դրա հաշվետվությունը եւ դրա մեկնաբանությունները կտա վարչապետը»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը կարող է ասել, որ վարչապետի եւ նոր կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին դեռեւս իր մաշկի վրա որեւէ փոփոխություն չի զգում: Ինքը Վանաձորում երկու օր առաջ հանդիպել է քաղաքացիների եւ տեղեկացել, որ այդ մարդիկ հավատ ունեն ապագայի նկատմամբ.

«Ես չգիտեմ՝ միայն լոռեցիների մո՞տ է այդպես՝ շատ քիչ բանով բավարարվող մարդիկ են»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հանրապետական պատգամավորը դեռ սպասում է, որ կառավարության գործունեությունը քաղաքացու համար կլինի շոշափելի, հանրությունը նրան էլ է ասել, որ ինքն արդյունքներ չի տեսնում.

«Բայց հավատը եւ հույսը ապագայի նկատմամբ նրա մոտ արթնացել է»:

Պատգամավորը պնդում է, որ վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից.

«Այն Հայաստանը, որը պատկերացնում էր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, նրա համար այս տնտեսական իրավիճակը ծանր իրավիճակ էր»,- մեկնաբանում է Վահրամ Բաղդասարյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930