Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսիո պատրիարք Կիրիլն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

Սեպտեմբեր 08,2017 20:25

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև:

Երեք երկրների հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին, որոնք պահվում են որպես ռազմագերի, ինչպես նաև թույլ չտալ բարբարոսական գործողությունների երկու կողմերում գտնվող եկեղեցիների և մզկիթների հանդեպ:

«Որոշակի գործողությունները արդյունքում տուժում են մարդիկ, այդ թվում խաղաղ բնակիչներ, որոնք այս կամ այն կողմի մոտ գերի են ընկնում: Եվ որոնք չեն մասնակցել որևէ ռազմական գործողության, իսկ հիմա պահվում են որպես ռազմագերի: Մենք կոչ ենք արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին: Չի կարելի ռազմագերիների պահման մասին ռազմական գործողությունների կանոնները տարածել այն մարդկանց վրա, որոնք ռազմագերի չեն»,- ասել է Ռուսաստանը հոգևոր առաջնորդը:

Պատրիարքը հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր ներդրումը կունենա Արցախի հակամարտության կարգավորման գործում:

«Մենք այսօր կշարունակենք մեր համատեղ մտորումները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Միանգամայն ակնհայտն է, որ առկա խնդիրները գտնվում են ոչ բավարար վիճակում, և միաժամանակ, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովուրդները ցանկություն ունեն առաջ գնալ, որպեսզի խաղաղությունը դառնա ավելի ամուր և արդար»,- ասել է նա:

Իր հերթին Փաշազադեն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդությանը պետք է դաստիարակել այն գիտակցմամբ, որ նրանք հարևաններ են և ապրելու են կողք կողքի:

«Մենք չպետք է հանդիպենք հանդիպելու համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմել մեր երկրների ղեկավարություններին, որպեսզի նրանք անեն ամեն բան՝ հակամարտությունը կանխելու համար: Որպեսզի մեր երիտասարդությունը մեծանա այն ոգով, որ իրենք հավերժ հարևաններ են լինելու: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հեռանա այդ տարածքներից, այսինքն` նրանք պետք է ապրեն կողք կողքի, և երիտասարդությունը պետք է դաստիարակվի այդ ոգով»,- ասել է Փաշազադեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930