Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայրենիքի ձայնը» չի անդրադառնա քաղաքական հարցերի

Սեպտեմբեր 08,2017 20:10

Թեպետ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի անդրանիկ համարում արդեն հայտնվել են վարչապետ Կարեն Կարապետյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի լուսանկարները, սակայն գլխավոր խմբագիր Հարություն Հովնաթանը վստահեցնում է՝ թերթը քաղաքական հարցեր չի հետապնդելու. «Չենք խառնվելու քաղաքական խնդիրներին, չենք թմբկահարելու զանազան քաղաքական կուսակցությունների շահերը»:

Շաբաթաթերթի տնօրեն, Համահայկական գրողների միության վարչության քարտուղար Սամվել Պողոսյանը «Նոյյան Տապան» մամուլի սրահում հորդորեց չշփոթել քաղաքական հարցերը սփյուռքի թեմաների լուսաբանման հետ. «Եթե առաջին էջում կա վարչապետի նկարը և կառավարության որոշումը «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը» հրավիրելու մասին, կամ Սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը, սա չի նշանակում, թե թերթը քաղաքական դաշտին է հետևելու»:

Թերթի հրատարակությունը վերսկսելու գաղափարը Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանինն է եղել: Այն լույս է տեսնելու 1000 տպաքանակով: Հիմնական բաժինները երեքն են՝ մշակույթ, տնտեսություն և սփյուռք: Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի» մասին տարակարծություններին՝ Սամվել Պողոսյանն ընդգծեց, որ այն սփյուռքահայության կյանքում շրջադարձային դեր չի կարող խաղալ. «Արդեն ժամանակն է սփյուռքի ղեկավարությունը հանձնել համայնքային մարմիններին: Սփյուռքի տարբեր գաղթօջախներում պետք է ավագանի ընտրվի: Կուսակցությունները իրենց մեջ ներգրավում են սփյուռքահայության ընդամենը 2%-ը, մնացած 98 %-ը դուրս է այդ կազմակերպություններից: Իսկ կազմակերպչական գործը չպետք է քաղաքականացնել: Ես զարմանում եմ, արևմտյան զարգացած երկրներում, Ռուսաստանում հայկական քաղաքական կուսակցությունը ի՞նչ դեր պիտի խաղա:»

Խմբագրակազմը Գերմանիայից արդեն առաջարկ է ստացել տեղի հայ համայնքի և այլ ազգի բնակիչների համար հրատարակել թերթի գերմաներեն միջուկը: «Անգամ մեր գյուղերում են ցանկանում թերթը ձեռք բերել: Վերջերս Մարգահովտի գյուղապետարանի հետ պայմանագիր կնքեցի, որ թերթը ստանան»,-ասաց Աբգար Ափինյանը:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները` nt.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930