Կիևի կենտրոնում՝ Բեսսարաբի հրապարակում ավտոմեքենա է պայթել, նախնական տվյալներով՝ կան վիրավորներ, հաղորդում է «112 Ուկրաինա» պորտալը:
Նշվում է, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Մեքենայում եղել է կին, նախնական տվյալներով նրան դուրս են բերել ավտոմեքենայից և տարել «շտապօգնության» ավտոմեքենայով:
Պայթյունից վնասվել է նաև մոտակայքում գտնվող ևս մեկ մեքենա:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, տարածքում հավաքվել են մեծ թվով մարդիկ:
Վիրավորների թվի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում: Ըստ ականատեսների՝ մեքենայում եղել է մի քանի մարդ, այդ թվում երեխա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ