Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն տեր կանգնեց գյումրեցիներին տված խոստմանը, ՀՅԴ-ն՝ ոչ

Սեպտեմբեր 08,2017 19:33

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է և որի նպատակը գյումրեցիներին անօթևանության ճիրաններից փրկելն է, ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդես գալով «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» նախաձեռնությամբ, դիմել էր ընտրություններին մասնակցող կուսակցություններին։

Հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքել էին կոալիցիոն երկու գործընկերները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Վերջերս ՀՀԿ-ն կատարեց իր խոստումը․ գրեթե երկու առանձնատան հարց լուծեց գյումրեցի երկու անօթևան ընտանիքի համար։ Ինչպես պարզաբանեց Սամվել Նիկոյանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ խնայողություններ էին արել, որպեսզի գումարը ուղղեն անօթևաններին տներով ապահովելուն։

Իսկ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը փաստացի պատասխանատու է Շիրակի մարզի կառավարման, սոցիալ-տնտեսական իրավիճակի համար․ մարզպետը դաշնակցական է, մինչև օրս չի կատարել իր խոստումը։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը։

Թե ի՞նչ են պատճառաբանում դաշնակցականներն այս մասին` վաղվա «Առավոտ» օրաթերթում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930