Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոսակցություններ կան, որ հայերենը լինելու է Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը». Սաֆրաստյան

Սեպտեմբեր 08,2017 17:54

«Համոզված չեմ, որ հանրաքվեին կհետեւեն իրական քայլեր: Նախանշաններ կան, որ Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի ղեկավարությունը նպատակ ունի հանրաքվեն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, ոչ թե միանգամից սկսել անկախացման գործընթաց»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին սպասվելիք անկախության հանրաքվեին, ասաց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Նրանց առաջնահերթ խնդիրն է՝ հասնել նրան, որ միջազգային հանրությունն ու գերտերությունները համակերպվեն անկախ Քուրդիստանի ապագա գոյության հետ: Շատ երկրներ հայտարարել են, որ դեմ են Քրդստանի անկախացմանը»,-հավելեց նա:

Փորձագետի բնորոշմամբ՝ անկախության հանրաքվեն պատմական արդարության վերականգման խնդիր է լուծելու. քրդերը պետք է ունենան անկախ պետականություն: «Կարծում եմ՝ ՀՀ-ի եւ Քրդստանում բնակվող հայերի  համար սա անմիջական վտանգ չի ներկայացնում: Խոսակցություններ կան, որ հայերենը լինելու է Քուրդիստանի պաշտոնական լեզուներից մեկը»,-նշեց Սաֆրաստյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Իրաքը մասնատելն ու Քուրդիսան անվան տակ իսրայելական գեոպոլիտիկ պրոեկտ ստեղծելը ինչ հիմունքներով է համարվում պատմական արդարության վերականգնում, այնքան էլ հասկանալի չէ: Այդ պատմական արդարությունում ինչու տեղ չունեն շիա ֆիլիյե քրդերը, նույնպես պարզ չէ: Բարզանին, հայտնի է, որ աջակցում է տեռորիստական դաիշ խմբավորմանը, փեշմերգան լրիվությամբ իսրայելական է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930