«Պատանի լրագրողների» դպրոցում 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով նիստն այսօր տեղի չունեցավ:
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշանակված նիստը հետաձգեց՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը ավարտվել էր սպանությամբ:
Վիճաբանությունը Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով է եղել: Լեւոնի նշանածն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, սակայն աշխատավարձ այդպես էլ չի ստացել: Դեպքի օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ