Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետք է Թուրքիային հակադրվի ՀՀ-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծմամբ». թուրքագետ

Սեպտեմբեր 08,2017 17:43

Վերջերս տեղի ունեցավ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը, որի հայտարարությամբ կողմերը հանդես են գալիս Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին, իսկ Վրաստանում կազմակերպված ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին ՀՀ-ն չի չմասնակցեց: Այս ամենը, ըստ արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, հիմք չի տալիս ենթադրելու, որ ՀՀ-ն կորցնում է հարեւան Վրաստանին: «Պարզապես Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ է արվում Հարավային Կովկասում ստեղծել առանցք, որը բացի տնտեսական եւ հումանիտար խնդիրներից, խնդիր է դնելու նաեւ ռազմական գործակցության: Այս գործընթացը կշարունակվի, իսկ մեր դիվանագիտությունը պետք է փորձի դրան հակադրել ՀՀ-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծումն ու խորացումը: Հակադրվելու այլ ճանապարհ չեմ տեսնում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆրաստյանը:

Նա կարծում է, որ Թուրքիայի կողմից նշյալ ձեւաչափի ամրապնդումը Հայաստանին մեկուսացնելու նպատակ ունի: Անդրադառնալով Թուրքիայի կողմից ՌԴ-ից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործընթացին՝ նա համոզմունք հայտնեց, որ դրանք Թուրքիայի կողմից չեն տրվի Ադրբեջանին. «Համոզված չեմ, որ գործարքն ավարտին կհասցվի, որովհետեւ ԱՄՆ-ից ճնշումը Թուրքիայի վրա մեծ է»:

Փորձագետը խոսեց նաեւ Ալիեւի եւ նրա մերձավորների շուրջ նոր սկանդալի մասին: Հիշեցնենք՝ ըստ միջազգային հետաքննող լրագրողների՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքն ու դրան մոտ կանգնած գործարարները երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել: «Հույս ունենանք, որ այդ ապօրինի գործունեությանը համարժեք պատասխան կտրվի»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930