Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 08,2017 17:40

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները, կատարված աշխատանքը, համագործակցության հիմնական մեխանիզմները, կարեւորել Հայրենիք-Սփյուռք արդյունավետ փոխգործակցային հասարակության ձեւավորման եւ զարգացման դերն ու նշանակությունը, այս համատեքստում Սփյուռքի հետ կայուն եւ արդյունավետ գործակցային հարթակների ստեղծումը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է Սփյուռքի հետ գործակցության ոլորտում ինքնակազմակերպման ռեալ եւ գործուն մեխանիզմների ներդրման եւ իրականացման կարեւորությունը, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում գլոբալ հարթակի ստեղծման դերը՝ նորարարական կրթական ցանցերի, տնտեսական շուկաների, սոցիալական եւ քաղաքական նախապայմանների առկայությամբ պայմանավորված, ինչպես նաեւ նշված ոլորտներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման նշանակությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ առկա փորձին ու իրականացված ծրագրերին:

Արմեն Աշոտյանը Սփյուռքի հետ հարաբերությունների կառուցման գործում, գլոբալ տրանսֆորմացիոն գործընթացների համատեքստում կարեւորել է նաեւ ցանցային համագործակցության ձեւավորումը՝ ներառյալ խորհրդարանական համագործակցության արդյունավետ հարթակի ստեղծումը:

Իր ելույթում Արմեն Աշոտյանը նաեւ կոչով դիմել է ԵԽԽՎ պատգամավորներին իրենց պետություններում, ինչպես նաեւ ԵԽԽՎ մակարդակում հետամուտ լինելու ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի շուրջ լիարժեք հետաքննության անցկացմանը՝ այդ կառույցի ժողովրդավարական համբավն ու հեղինակությունը վերականգնելու համար:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930