Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ էլ ուզում ճանաչել Վարդգես Գասպարիին». ինչո՞ւ Մարինե Թովմասյանն ընդհատեց հարցազրույցը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 17:02

«Չեմ ճանաչում, թե Վարդգես Գասպարին ով է եւ չեմ էլ ուզում ճանաչել: Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ ակցիաներ է իրականացնում, որովհետեւ նա չի կարող որեւէ ձեւով խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությանը»,-«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ իր դեմ բողոքի ակցիաներին, ասաց Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանը: Նա նշեց՝ իր համար անհասկանալի է, թե քաղաքացիական ակտիվիստն ինչ առնչություն ունի դատավարության հետ:

Ապա բացատրեց, թե ինչու է մասնակցում նիստին այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանը  հրաժարվել է իր մասնագիտական ծառայություններից: «Քրեական դատավարությունը սահմանում է՝ եթե անձը չի ապահովում իր պաշտպանին այն դեպքում, երբ ինքը հեռացված է նիստերի դահլիճից սանկցիայի պատճառով, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դառնում: Այսինքն, մինչեւ Սեֆիլյանը չներկայանա դատարան, իմ լիազորություններն օրենքի ուժով չեն կարող դադարեցվել: Ես մասնակցում եմ նիստի, որովհետեւ Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը հեռացված են նիստերի դահլիճից: Երբ նրանք բերվեն դատարան եւ շարունակեն անգամ առանց իրենց ցանկությամբ ընտրված պաշտպանի իրականացնել իրենց պաշտպանությունը, իմ լիազորությունները կդադարեցվեն օրենքի ուժով: Այս դեպքում պաշտպանի պարտադիր մասնակցությունը վերանում է»,-պարզաբանեց Մարինե Թովմասյանը:

Այնուհետեւ Ժիրայր Սեֆիլյանի համակիրները պաստառներով կանգնեցին Մարինե Թովմասյանի հետեւում: Փաստաբանը լրագրողին ասաց, որ հարցազրույցը կշարունակի միայն այն դեպքում, երբ քաղաքացիները հեռացվեն: Լրագրողն էլ ասաց, որ ինքը ոստիկան չէ, որ նման պահանջ կատարի: Մարինե Թովմասյանը հեռացավ: Ակտիվիստները պաստառների վրա գրել էին, որ հղի կնոջը հարիր չէ ծառայել իշխանություններին (Մարինե Թովմասյանը երեխայի է սպասում.-խմբ.):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930