Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ում պատուին անուանափոխել «լենինգրադեան» բեռը կրող փողոցը

Սեպտեմբեր 08,2017 16:49

2017 թուականին շատ խօսւում է Երեւանի մի քանի փողոցների անուանափոխութեան մասին: Դրանցից է «լենինգրադեան» կոչուող պողոտան: Վաղուց էր պէտք, անկախութեան առաջին օրերին…
Մի խումբ ընդդիմադիրներ իրենց համակիրների հետ առաջարկում են անուանափոխել այն Լեոնիդ Ազգալդեանի անունով: Կարեւոր փաստ կայ, որ պիտի կիսուեմ Հայրենակիցներիս հետ:

Փողոցը անուանափոխելու առաջարկով յանդէս գալուց նախ եւ առաջ մարդկանց պիտի բացատրութիւն տաս, թէ ում անունով էր, ինչի էր նրա անունով, ինչ արժեքներ էր մարմնաւորում… Յետոյ պիտի համոզիչ փաստերով յանդէս գաս ի օգուտ այն մարդու, ում պատուին պէտք է անուանափոխուի տուեալ պողոտան եւ այն նոր գաղափարի, որ գալու է փոխելու հինը:
Լենինի անունը մարմնաւորում է համաշխարհային կոմունիստական յեղափոխական շարժումները, ռուսական իմպերիալիստական ձգտումները, ծաւալապաշտութիւնը եւ այլ ազգերի, Աստծոյ կողմից տրուած ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճնշումը:
Հիմայ եկեք հասկանանք թէ ինչի Լեոնիդի անունով: Լեոնիդ Ազգալդեանը Հայ նուիրեալ հերոսներից է, Արցախեան պատերազմի առաջամարտիկ եւ հրամանատար, տաղանդաւոր եւ գրագէտ մարդ, սպորտում յաջողութիւնների հասած եւ, ինչպէս մեր լաւագոյն տղերքից Մոնթեն, Մովսեսը ու շատ ուրիշներ առեղծուածային պայմաններում զոհուած…

Լեոնիդի մասին երկար կարելի է խօսել, պատմել: Քաղաքում պիտի լինի իր անունով հրապարակ, փողոց, արձաններ ՀՀ տարածքում, ինչը կարեւոր է երիտասարդութեան դաստիարակութեան գործում: Բայց կայ մի բայց:

Քիչ առաջ արդէն ասացի, որ Լենինը մարմնաւորում էր համաշխարհային կոմունիստական յեղափոխական շարժումները, ռուսական իմպերիալիստական ձգտումները, ծաւալապաշտութիւնը եւ այլ ազգերի, Աստծոյ կողմից տրուած ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճնշումը, ոտնահարումը: Կրկնուելս պատահական չէր: Երբ երկու խօսքով ներկայացրի Ազգալդեանին, այնտեղ չկար վերոնշեալ չարիքների դէմ սուր պայքարի դուրս եկած գործչի կենսագրութեան հատուածներ:

Ում ենք մենք պատկերացնում երբ ասում ենք հակակոմունիստ, հակասովետական եւ ազգի ինքնորոշման իրաւունքի մարտիկ, Անկախութեան պայքարի առաջնորդ, Անկախականներ… Ոչ հերոս, ոչ ազատամարտիկ, ոչ զորաւար… Դէ իհարկե բոլորիդ մտքով նոյն մարդիկ անցան: Առանց Հայոց Անկախութեան մէնք Լենինի անունից չէինք պրծնի, Արցախ ազատագրեինք, թէ Կարս, Արդահան… Նոյնիսկ Կիլիկիայ: Դրանք բոլորը կցուելու էին ՀԽՍՀ-ին, ուր երկրի «Գարեգին Նժդեհը եւ Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը»՝ Լենինն էր:

Պատուաբեր է, որ Հայ պատմութեան մէջ եղել է իր նախադէպը չունեցող մի ույժ՝ ԱՄԿ Ազգային Միացեալ Կուսակցութիւն, որ պայքարի դուրս եկաւ ամբողջ սովետ միութեան դէմ հանուն Հայ պետականութեան վերականգնման: Եթե մէնք պիտի հակադրուենք բռնատիրութեան այդ գաղափարներին, Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրեան, Թոթովենց, Բակունց, Զապել Եսաեան, Չարենց, Հայ կաթողիկոսներ սպանող, Հայաստանը թալանող, Հային Սիբիր քշող «ՍՊԱՆԴարեան» մեքենային եւ առաջ քաշենք Հայ մարդու դէպի Հայ պետականութիւն ինքնորոշուելու իրաւունքը, ապա պարտաւոր ենք յիշել, թէ ով է առաջինը դա արել: Մարդ, ով վճռեց միայնակ դուրս գալ ԽՍՀՄ-ի դէմ յանուն իր ազգի պատիւը փրկելու:
Այդ մարդու անունն է Հայկազ Խաչատրեան, ԱՄԿ հիմնադիր (1966թ. Ապրիլի 24-ին):

Հայկազից բացի Հայրենիքը ծնել է նաեւ Ստեփան Զատիկեանին, ով ոչնչացուեց այն պատճառով, որ հաջորդն էր Հայկազի… Անմեղ էր եւ հպարտ, հրամանատարի ոգին չկորցրած, նոյնիսկ երբ գիտեր, որ մի քանի ժամից պակ-ը իր հետ կարող է անել ինչ կամենայ… դատարանը թոյլ էր տալու:

Անկախականների մասին խօսելիս հայերը ինքնաբերաբար յիշում են Ինքնորոշման գաղափարի, անկախական երգերի հեղինակ, աւագ ընկերների ձերբակալութիւնից յետոյ Հայ ազգի Անկախութեան պայքարը 19 տարեկանում ստանձնած, 20 տարի կալանաւայրերում անցկացրած, 60 -անց տարիքում ստոր մահափորձից փրկուած եւ որ ամենայ կարեւորն է «դաւադիր թշնամու զոհ» չդարձած, իրապէս Հայ մարդ Պարոյր Հայրիկեանին:

Անկախականների մէջ կային լեգենդրեր, իրենց կենսագրութիւնով՝ Ազատ Արշակեան, Աշոտ Նաւասարդեան եւ այլք, բայց մէկ մարդ տարբերուեց նոյնիսկ այստեղ՝ Հայկազի, Ստեփանի, Պարոյրի նման: Հայոց Անկախ պետականութեան եռագոյնը սոցիալիստական Հայաստանում պարզած, ընկճուած եւ սարսափած հայրենակիցների զարթօնքը կազմակերպողներից, դերասան, մտաւորական, առաջամարտիկ, Ազգային Հերոս Մովսես Գորգիսեանը:

ԽՍՀՄ ում կար եւս մէկ մարդ, ով եզակի էր իր տեսակի մէջ, իր ապրած ժամանակաշրջանում:
Այդ մարդը ահը իրենից վանած այնպիսի բաներ էր գրում եւ արտայայտւում, որ ամեն խօսքի համար մի քանի տարի ազատազրկում էր սպառնում: Եւ նա գեղեցիկ էր դա անում, այնքան գեղեցիկ, որ այսօր հազարաւոր մարդիկ կարդում եւ հիանում են իր գրուածքներով: Կոմունիզմը բարձրաձայնօրէն չարիք համարող մնացած մտաւորականներից տարբերւում էր նրանով, որ ամբողջ կեանքը ապրեց Հայաստանում եւ չհեռացաւ, ոչ ոքի չմատնեց, ինքն իրեն չդաւաճանեց: Եւ շատ երկար հալածեցին, բայց չմեռաւ, ինչպէս նա էր ասում՝ «ընդհակառակը – անմահացաւ»: Այդ մարդը Լեռ Կամսարն է: Հայ երգիծաբան, ինչպէս ասում է պատմաբան Ռաֆայել Համբարձումեանը՝ Լեռը իրական հերոս էր:

«Լենինգրադեանը» պէտք է անուանափոխել, բայց այն մարդը, ում անունը ապագայում կկրի այդ փողոցը պիտի իր անունով մարմնաւորի Հայ Պետութեան Անկախութիւնը, անկախութիւնը լենինիզմից եւ բռնատիրութիւնից… Հայոց Անկախութիւնը եւ Արցախեան ազատագրական պայքարը իրար խառնող եւ մեզ այսօր այդ խառնուած տեսքով մատուցող դաւաճաններից եւ մոլորեալներից բարձր պէտք է գտնուենք եւ եղած մէկ ճշմարտութիւնը մատուցենք:

Դաւիթ Աղաջանեան / Տիր Հայագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ես և շատերը կարող ենք հիշելշատ ուրիշ ազատամարտիկների անուններ, ովքեր պակաս անձնուրացաբար չեն զոհաբերել իրենց միակ կյանքը արցախյան պատերազմի ժամանակ: Դա՝ մեկ: Կոմունիզմը բոլորը չէ, որ հեղինակի պես ատում են և պատրաստ չեն ամեն օր լսել այստեղից-այնտեղից հնչող ԽՍՀՄ արատավորող լոզունգներ և հայտարարություններ: Դա՝ երկու: Վերջապես, կեղծ հայրենասիրական պաթոսը պահեք ամեն մեկդ ձեզ, իսկ պատմությունը թողեք այն կերտած և դեռևս կենդանի ժողովրդին:

  2. Մարինա says:

    Մի լրացում ևս. ես սովորել եմ սովետական, հայկական դպրոցում, որտեղ ամեն մի դասարանում Լենինի մեծ նկարի կողքին փակցված էր Մաշտոցի ոչ պակաս մեծ նկարը:
    Եվ հեղինակի պնդումն առ այն, որ երկրի «Գարեգին Նժդեհը եւ Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը»՝ Լենինն էր» մեղմ ասած՝ հեռու է իրականությունից:

    • Դաւիթ says:

      Յարգելի Մարինա, ոչ մի ատելութեան մասին խօսք լինել չի կարող, պարզապէս ես մեր Հայրենիքի շահերին եմ հաւատարիմ եւ այն ամենը, ինչ խոչընդոտում է Հայաստանի արժանապատիվ կեանքինին պիտի զիջման գնա եւ մի կողմ կանգնի…
      Ինչ մնում է Մեսրոպ Մաշտոցի եւ Լենինի յատուածին, խնդրում եմ չմոռանալ, որ խորհրդային տարիներին մեր մայրաքաղաքի կենտրոնական Մաշտոցի պողոտան Լենինի անունով էր, ինչը ինձ իրաւունք է տալիս ասելու, որ մեր սուրբ Մաշտոցի տեղը մեզ պարտադրել էին մի օտար հեղափոխականի, որն ապահովեց մի շարք երկրների ծայրահեղ յետամնաց կացութիւնը առնուազն մէկ դարով: Այնպէս որ, իրականութիւնից հեռուանալու մասին խօսք չկայ:

  3. henri says:

    Լենինկրատեան Փողոցը վերակոչուած էր ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԱԲԲԱՀՕՐ անունով
    Երեւանի քաղաքապետարանի որոշումով / Բազէյեանի օրով/ Մխիթարեան Միաբանութեան Հիմնարկութեան 300-ամեակի առիթով /2005 թուին/ և նոյն որոշումով Հայ-Իտալական մեծղի ցուցահանդէսին առիթով /հովանաւորուած Հայաստանի և Իտալիոյ զոյգ նախագահներէն / Քոչարեան և Չամփի/ ինչպէս նաեւ Մխիթարի Յուշարձանին կանգնումը Իտալական դեսպանատան դիմացի պարտէզին մէջ /Արզումանեանի կամ իտալացի Պաճճոյի հեղինակութեամբ/ որուն պատուանդանին համար Մխիթարեանները վճարեցին նաեւ 10.000 ամն տոլար,,,բայց այս ամէնը խորհրդաւոր կերպով մոռացութեան մատնուեցաւ և ջուրը ինկաւ մութ պատճարներով-գլխաւոր ճարտարապետն էր Լեւոն Վարդանեան ,գործակցութեամբ՛ Նարեկ Սարգսեանի և Միաբանութեան կողմէ պատասխանատու նշանակուած էր /գործերուն հետեւելու/ Հ,Յարութիւն Ծ,Վ,Պզտիկեան /
    աջակցութեամբ Արտգործ Նախարար ՛ Պ,Վարդան Օսկանեանի ;/քաղաքապետարանը դիւան չունի ՞;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930