Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության գաղափարը ադրբեջանցի փոքրամասնության շրջանում փարատվել է՝ հանդիպելով մեծամասնության թուրքասիրությանը. aliq.ge

Սեպտեմբեր 08,2017 16:35

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 25-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918 թվականի հունվար-հուլիս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1918/05/1 #84

Օգնություն աքսորվածներին

Կարսից և Ալեքսանդրապոլից սարսափելի լուրեր են գալիս: Օսմանական զորքերի Կարս մտնելու ժամանակ շրջանի ողջ քրիստոնյա բնակչությունը լքել է տները, մի քանի հազար մարդ սարսափած փախչում է հայրենի վայրերից:

Ինչով են պայմանավորված այս սարսափելի լուրերը՝ դեռևս հստակ չգիտենք: Հակիրճ տեղեկություն ունենք, որ փախուստը պայմանավորված է օսմանցիների ներխուժմամբ: Փախչում է ոչ միայն ամբողջ հայությունը, այլ նաև ռուսներն ու հույները, որոնց, ինչպես տեղեկացնում են, օսմանցիները չեն վնասում: Եվ, ինչպես տեղեկացնում են Կարսից, հազարավոր փախստականներն ուղևորվել են Թբիլիսի: Դժվար է պատկերացնել՝ ինչ պատկեր պետք է ներկայացնի փախստականների այս բազմությունը, որոնք ոչ ուտելիք ունեն, ոչ փոխադրամիջոց, որոնք պախարակում են իրենք իրենց և նրանց, ում պատճառով նման իրավիճակում են հայտնվել:

Թբիլիսիի թերթերի մի մասում արդեն հնչում են քննադատություններ, որոնք հիմնականում ուղղված են Չխենկելիի կառավարությանը: Կան մարդիկ, ովքեր առանց կասկածի պնդում են, որ զանգվածային աքսորը կառավարության անկազմակերպության հետևանք է: Այս վտանգավոր իրադարձության պատճառը փորձում են գտնել այն հրամանի մեջ, որը Չխենկելին արձակել է Կարսի պաշտպանության վերաբերյալ: Հայտնի է, նման պնդումները միայն այն անձանց կամ դժգոհ խմբերի հնարքներն են, որոնք մինչ այս չէին հաշտվում Չխենկելիի կառավարության հետ: Մեր խորին համոզմամբ, եթե որևէ մեկին պետք է մեղադրել, ապա նրանց, ովքեր ժամանակին չեն կատարել Չխենկելիի հրամանը և չեն նախապատրաստել բնակիչներին Կարսի տարհանում կոչվող որոշման համար: Հենց այստեղ է պարզվել Չխենկելիի կառավարության ճգնաժամը և հենց Հայոց ազգային խորհուրդն էր, որ Թբիլիսիում ամեն ինչ անում էր Չխենկելիի կառավարության տապալման համար և միևնույն ժամանակ Կարսում ոչինչ չէր անում, որ ժողովուրդը պատրաստ լինի դիմակայել օսմանյան ներխուժմանը:

Հիմա, երբ հենց հայկական ղեկավար շրջանակների կողմից է գործը բարդացվել, փորձում են մեղավորի աթոռին նստեցնել կառավարությանը և նրանից պահանջել` միջոցներ գտնել ժողովրդին օգնելու համար: Մեր կարծիքով կառավարությունը, բոլոր դեպքերում, պարտավոր է հոգալ քաղաքացիների կարիքները։Աքսորվածների այս ալիքին պետք է աջակցել ոչ միայն մարդասիրությունից դրդված: Պետք է գիտակցել, որ մի քանի հարյուր հազար սոված-ծարավ և միևնույն ժամանակ զինված աքսորվածներն անարխիայի բուն են, զուգահեռաբար մեր պետության թշնամու ձեռքը չպետք է զենք ընկնի:

Կառավարությունն ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, սակայն այդ բոլոր ձեռնարկվելիք միջոցներում, մենք խորհուրդ չէինք տա միայն մեկը: Լիովին անհնար և անհավանական ենք համարում, որ այս սոված-ծարավ, խեղճ և աղքատ ժողովուրդը չարացել է ամեն ինչ կորցնելու հետևանքով և դրա համար է գալիս Թբիլիսի: Թբիլիսին, որպես Հանրապետության կենտրոն, որտեղ տեղի է ունենում պետականության կառուցում և որտեղ կարգապահությունը պետք է մշտապես պաշտպանված լինի՝ մեր ապագայի, ողջ Հանրապետության համար, պետք է զերծ լինի անկարգություններից։Նույնիսկ երբ զգում ենք, որ ամբողջ երկիրն ու մասնավորապես Թբիլիսին լի է սադրիչներով, երբ կառավարությունն անգործության է մատնված, հեշտ է պատկերացնել, թե ինչ ազդեցություն կունենան դժգոհողների և հենց սադրիչների ելույթները՝ տանջված և բնակության վայրը կորցրած Կարսի ժողովրդի համար:

Կհայտնվեն շատ անամոթ և անպատասխանատու անձինք, ովքեր իրենց արկածախնդրության համար այս խեղճ ժողովրդին չեն խնայի և Թբիլիսին, որտեղ այնպես էլ շատ դժգոհողներ կան, անարխիայի բուն կդառնա սոված և ծարավ այս փախստականների համար, որոնց նույնիսկ բավարար սննդով չի կարող ապահովել աղքատ Թբիլիսին: Սակայն մնացած հարցերում, կառավարությունում առկա միջոցներով, Հանրապետության բոլոր զավակները, բոլորս պետք է համախմբենք և իրական օգնություն ցուցաբերենք փախստականներին: Այս միջոցները պետք է արագ գտնել և իրագործել:

Վրաստան 1918/05/1 #84

Կարսի շրջանի փախստականները
Կարսի շրջանային կոմիսարիատից ստացված հեռագրի համաձայն՝ Կարսի նահանգից 100 հազար փախստական է գալիս, որոնց մի մասը զինված է: Փախստականների թվում շատ են նաև այս շրջանում ապաստան գտած օսմանյան հայերը։ Կոմիսարը նշում է փախստականների տեղաշարժի արդյունքում հնարավոր նոր խնդիրների մասին եւ այս առումով հրահանգներ է ակնկալում: Կառավարությունը քննարկել է նշված հեռագիրը և որոշել համաձայնություն տալ, որպեսզի Օսմանյան կայսրության վարչակազմը երկարաձգի Կարսի շրջանի պաշտպանության ժամկետը:

Նյութի մանրամասները կարդացեք aliq.geի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930