Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հովհաննես Պետրոսյանը 1 նպատակ ուներ՝ չհարձակվել հայկական զորամասի վրա, չկրակել հայի վրա». փաստաբան

Սեպտեմբեր 08,2017 16:31

«Սեֆիլյանի եւ մյուսների»  գործով դատական նիստում այսօր այդպես էլ ոչ մի դատավարական գործողություն չիրականացվեց: Նախ, նիստը 40 րոպեով ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալ Հրայր Թոփչյանի պաշտպան, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ՝ կողմերը եւս 1,5 ժամ նրան սպասեցին, սակայն փաստաբանը չներկայացավ, ուստի դատավորը որոշեց հետաձգել նիստը: Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը հայտարարություն արեց եւ դժգոհեց այն փաստից, որ նիստերն արհեստականորեն ձգձգվում են, եւ ինքը ցանկանում է, որպեսզի դատաքննությունը շուտ ավարտվի:

Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ Հովհաննես Պետրոսյանին մամուլում ներկայացնում են որպես Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ անձ, սակայն իրականում Պետրոսյանի դեմ են ցուցմունք տվել ձերբակալված անձինք, ինչին հաջորդել է Պետրոսյանի ցուցմունքը: «Նա ունեցել է մեկ նպատակ՝ չկրակել հայի վրա, չհարձակվել հայկական զորամասի վրա…Նա ցանկանում է հնարավորինս շուտ հասկանալ, թե ինչու են իրեն դատապարտում»,-վստահեցրեց Մկրտչյանը:

Հաջորդ նիստը կկայանա մյուս ուրբաթ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930