Լրահոս
Օրվա լրահոսը

Տամաշ Այանը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Սեպտեմբեր 08,2017 16:28

Նամակում IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է:

«Մենք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում տեղեկացրել էինք ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:

Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»:

Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանն ասում է, որ իրենք եւս տեղեկություն են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից, որում նշված է, թե ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը պետք է խնդիրը քննարկի սեպտեմբերի 12-ի իր ժողովում եւ առաջարկներ ներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտե:

Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում:

Արեգ Հովհաննիսյանի կարծիքով՝ ֆեդերացիաներին կպատժեն ըստ դոպինգ թեստերի դրական արդյունքների քանակի եւ վերջին տարիներին մարզիկների վարքագծի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930