Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ The Guardian պարբերականում լույս տեսած հոդվածը Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին պարզապես արշավ է Ռուսաստանի դաշնակիցների դեմ:
«Կատարվածը նշանակում է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է՝ դա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա աշխատանք է՝ ուղղված ռուս լրագրողների դեմ.. Այն իրականացվում է մեծ թվով կեղծ լուրերի, արբանյակային ցանցերի միջոցով և այլն»,- ասել է Զախարովան:
https://www.youtube.com/watch?v=M-2ddhuAolg
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ