Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ավարտին այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը բողոքի ցույց է նախաձեռնել Ժիրայր Սեֆիլյանի համար որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանի դեմ, նետվեց վերջինիս ավտոմեքենայի առաջ:
Նրա գործողությունները դրանով չսահմանափակվեցին:
Քիչ անց՝ Մարինե Թովմասյանի հեռանալուց հետո, Գասպարին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի առաջ՝ փողոցում փորձեց նետվել-պառկել երթեւեկող ավտոմեքենաների առաջ:
Ոստիկաններն ուժ գործադրելով նրան հեռացրին երթեւեկելի հատվածից:
Վարդգես Գասպարին բղավեց, որ ոստիկանն իրեն հայհոյել է, ապա հայհոյանքը վերահասցեավորեց ոստիկանին: «Շառ ե՞ս»,-արձագանքեց ոստիկանը:
Ապա Գասպարին որոշ ժամանակ գետնին պառկած մնաց, նրա ինքնազգացողությունը վատացել էր:
Վիճակը կայունանալուց հետո՝ նա մյուս ակտիվիստների հետ հեռացավ դատարանի բակից:
https://www.youtube.com/watch?v=K1JJg_zgQJo
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ