«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ավարտին այսօր միջադեպ տեղի ունեցավ: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բողոքի ցույց էր նախաձեռնել Ժիրայր Սեֆիլյանի համար որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանի դեմ, նետվեց վերջինիս ավտոմեքենայի առաջ:
Մարինե Թովմասյանն արգելակեց, իսկ դատարանի բակում ծառայություն իրականացվող ոստիկաններն ուժ կիրառելով՝ Գասպարիին բարձրացրին գետնից, հեռացրին մի կողմ:
Վերջինս բղավեց, ասաց, որ իրեն ձեռք չտան, ապա կռացավ, քանի որ ոստիկանները ցավեցրել էին նրա ձեռքը:
https://www.youtube.com/watch?v=dX19nTHnHOE
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ