Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի ավագանին բացարձակ գավառական մի ժողովի տպավորություն է թողնում». Փոստանջյան

Սեպտեմբեր 08,2017 15:10

Խոսելով Երեւանի քաղաքապետարանի եւ ավագանու մասին, այսօր «Հայելի» ակումբում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց. «Քաղաքապետարանում դասական իմաստով ավագանի գոյություն չունի, գավառական մի հավաքատեղի է, նույնիսկ նրանք չգիտեին, որ դա բանավեճի հարթակ է, կարծիքներ պետք է փոխանակվեն, քննարկվեն խնդիրները: Կանոնադրությունը նույնիսկ դրա հնարավորությունը չի ստեղծում: Գավառական աշխատելաոճի ներքո նրանք ձեռքով են քվեարկում, պատկերացնո՞ւմ եք: Ձեռքով քվեարկելը ազդելու մեթոդ է: Քաղաքապետարանի ավագանին բացարձակ գավառական մի ժողովի տպավորություն է թողնում»:

Փոստանջյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը դիմելու են դատարան. «Վիճարկելու ենք այն որոշումը, որով մեզանից՝ քաղաքի բնակիչներից օտարվեց շուրջ 50 մլն դոլարի հողակտոր եւ նվիրաբերվեց այդ հողը «Սպայկա» եւ «Արմպրոդակտ» ընկերություններին: Բացարձակ կոռուպցիոն գործարք էր: Մենք այդ իրավունքն ունենք վիճարկելու՝ որպես ավագանի: Մենք պետք է փաստաթղթերով հավաքենք, որովհետեւ ապագայում այդ ամենը դատական կարգով հետ վերադարձնելու հնարավորություն ունենք: Մենք հասնելու ենք այդ օրվան»:

Թե իրենց սակավաթիվ խմբակցությունն ինչ կարող է անել՝ Փոստանջյանը պատասխանեց, որ լիազորություններ ունեն իրենք ու կապ չունի՝ մեկ հոգով ես անում, թե 100 հոգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930