Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների». Փոստանջյանը՝ փողոցները վերանվանելու «Ելքի» առաջարկի մասին

Սեպտեմբեր 08,2017 14:49

Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով «Ելքի» առաջարկին՝ անվանափոխել Երեւանի փողոցները՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք կողմնակիցը չենք կոսմետիկ փոփոխությունների: Նախ, շատ կարեւոր է, թե ինչով ենք մենք փոխում այդ անունները: Կողմ եմ, որ մենք չպետք է ունենանք՝ Լենինգրադյան փողոց, Լենինը մեր ազգի համար չարիք է եղել եւ չարիքի հետեւանքները զգում ենք մեր առօրյա կյանքում: Ունենք Նախիջեւանի խնդիր այսօր, դրանք բոլորը այդ գործողությունների հետեւանք են, մեր երեխաներն են սահմանին զոհվում, որովհետեւ ապօրինի գործարք է եղել: Դա միանշանակ պետք է փոխվի: Չեմ կարծում, որ Լենինգրադյանը Լեոնիդ Ազգալդյանի անունով պետք է փոխվի, լինի ծայրամասում»:

Ըստ տիկին Փոստանջյանի, Ազգալդյանը եւ այն հերոսները, որոնք ոգեւորում են մեզ, օրինակ՝ են ծառայում արարելու համար, այդ օրինակները պետք է քաղաքի կենտրոնում ունենան իրենց անունն ու տեղը. «Կոսմետիկ փոփոխությամբ մենք չպետք է առաջնորդվենք, արմատական փոփոխություններ են պետք, իսկ դրա համար պետք է քանդենք հիմնահատակ մեր հայկական բաստիլը՝ ԱԱԾ, ԿԳԲ ու գաղտնազերծմամբ պետք է քանդել, ոչ թե ինչ-որ բոլշեւիկի անվան փոփոխմամբ»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «Երկիր Ծիրանին» նույնպես օրենսդրական նախաձեռնություններ է նախաձեռնում. «Ես էլ, լինելով 10 տարի պատգամավոր, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես եկել, այդ նախաձեռնությունները այս բոլշեւիկյան մեթոդներով հավանության չեն արժանացել, նույնը ավագանիում է: Միակ նախաձեռնությունը եղել է այն, որ կարգազանց պատգամավորներին պատասխանատվության կանչեն, դա էլ ընդունել են, որովհետեւ բխել է հենց իրենց՝ բոլշեւիկների շահերից»:

Մեր հարցին՝ դե՞մ եք քվեարկելու «Ելքի» նախագծին՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ինչպիսի մթնոլորտում է լինելու ավագանու նիստը: Չէր աշխատում միկրոֆոնը, հաշվիչ համակարգը, խլացուցիչներ են տեղադրված, չգիտեմ ինչպես կընթանա, հնարավոր է բոյկոտենք նաեւ նիստը»:

Ինչ վերաբերում է «Ելքի» հետ համագործակցելուն՝ նա ասաց. «Ընդդիմադիր դաշտում մենք չունենք գործընկերներ, չգիտենք էլ թե ով ինչով է զբաղված: Մենք ունենք մեր օրակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930