Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչագան Վահրադյանը` Աշոտ Փիլիպոսյանին. «Կարո՞ղ է լինզա պետք է գտնեիք, որ համոզվեիք Քարահունջի աստղադիտական նշանակության մեջ»

Սեպտեմբեր 08,2017 14:44

Մաթեմատիկոս, կենսաբան Վաչագան Վահրադյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնական – քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նպատակադրված է պեղումներ իրականացրել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որպեսզի հայտարարի, թե հուշարձանը աստղադիտական նշանակություն չունի:

Մեր հարցին`իր կարծիքով որքանո՞վ է գիտական Քարահունջի` Պարիս Հերունու տեսությունը հերքելը (հիշեցնենք, որ  Զորաց քարեր հնավայրին Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած Հերունին), Վաչագան Վահրադյանը պատասխանեց. «Այնտեղ ոչ մի փաստարկ չկա, որ հերքի կառույցի աստղադիտական նշանակությունը: Իրենք (Աշոտ Փիլիպոսյանի արշավախումբը-Գ.Հ.) ասում են, որ ոչ մի բան չենք գտել, որ կապացուցի դա: Հարց` իսկ ի՞նչ պետք է գտնեինք, որը ապացուցեր, կարո՞ղ է լինզա էիք գտնելու կամ հեռադիտակ…»:

Ինչ վերաբերում է հնագետ Համլետ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե պետք է տարբերել գիտական հետազոտությունը ժողովրդի բարոյական կերպարի վերաբերյալ մտահոգությունից, Վաչագան Վահրադյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի ժողովրդի բարոյական կերպարը, ի՞նչ բարոյականության մասին է խոսքը…Եթե անգամ ոմանք հակագիտական են համարում Քարահունջի աստղագիտական նշանակության վարկածը, թող լինի հակագիտական, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդի բարոյական կերպարի հետ…Ընդհանրապես եղած աղմուկը անիմաստ խոսակցություն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930