Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե մեծահարուստները իրենց ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում». Փոստանջյանը՝ եկեղեցու արտոնության դեմ

Սեպտեմբեր 08,2017 14:37

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը եւ սկզբունքները:

Ըստ այդմ, նշել են, որ իրենք դատապարտում են՝ «քաղաքական եւ տնտեսական մենաշնորհը, Հայ առաքելական եկեղեցու քաղաքական եւ տնտեսական իրավունք-մենաշնորհը՝ արտոնությունները, երեւանյան գավառապետությունը, առաջինից մինչեւ վերջին բոլշեւիկին, հայրենիքը վաճառողներին, փոխանակողներին, հանձնողներին, ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ-չեկիզմը, բոլշեւիզմը, կոմունիզմը, ՀՀՇ-ՀՀԿ արատավոր երեւույթները, հայ ազգի հանրային միջոցները ապօրինի օտարած, զավթած օտարներին ու ազգակիցներին, մեզանից դուրս այլ ուժերի ապավինումը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ-ն ԿԳԲ-ն հասկանալի է, բայց ի՞նչ ունեք եկեղեցու դեմ, ինչո՞ւ եք դեմ եկեղեցուն արտոնությանը: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եկեղեցու դեմ ոչինչ չունենք, գտնում ենք, որ եթե արտոնություն, ապա՝ ՓՄՁ-ներին միայն: Արտոնություն տրամադրելը խթանում է հավասար պայմանները եւ պարարտ դաշտ է ստեղծում մենաշնորհների համար: Եկեղեցաշինությունը միգուցե լավ է, ճիշտ է, բայց այն ծավալները, որ այսօր ունեն, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Միգուցե մեծահարուստները իրենց ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930