Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցությանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։
Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին։
ՀՀ ԱԳՆ