Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության «նախազգուշացում» վարչական տույժը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության օրինականությունն այդպես էլ չի ապահովել

Սեպտեմբեր 08,2017 14:13

ՀՀ արդարադատության նախարար Պարոն Դավիթ Հարությունյանին

 Հարգելի պարոն Հարությունյան,

 Ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ժողովրդի «թուլությունը» Հայոց բանակն է և անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդն ակնհայտ պատրաստակամություն է դրսևորում բանակի համար գումար հավաքելու ցանկացած նախաձեռնությանը: Այս «թուլության» մասին է փաստում նաև 2002-ին հիմնված «Մարտիկ» հիմնադրամը, որի նպատակն է եղել նպաստել Հայաստանի հզորացմանը, նրա պաշտպանության ամրապնդմանը, հրամանատարական կազմի կրթական բարձր ցենզի ապահովմանը: Ակնհայտ է, որ նման ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ, միայն հասարակական անբեկանելի վստահությունը կարող է ապահովել նրանց գործունեության հարատևությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել, երբ համակարգն աշխատում է հրապարակային և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք թափանցիկ ու որքանով են հաշվետվությունները համոզիչ :

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի և Գ. Սարգսյանի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Սեդրակյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառվել է վարչական տույժ «Նախազգուշացում» (04,12,2006, N7/0104, 18.04.2013թ. N007/13, 16.05.2014թ.,NՎՏ/047/01/14), որով 2013թ.-ին հանձնարարվել է տարեկան հաշվետվությունները շտկել և հրապարակել azdarar.am-ում և արդյունքների մասին տեղեկացնել Տեսչությանը, իսկ 2014-ին հանձնարարվել է սահմանված կարգով այդ մասին ծանուցել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով շտկված հաշվետվության օրինակը: «Մարտիկ»-ի հաշվետվություններն այդպես էլ չեն շտկվում, որովհետև 2017 թվականի հունվարի 17-ին azdarar.am-ում դրված 2016թ. հաշվետվության բովանդակությունը նույնպես չի

համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N319-Ն հրամանին, որովհետև այնտեղ կրկին ամբողջությամբ լրացված չեն հաշվետվության բոլոր տողերը, մասնավորապես՝ լրացված չեն Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանունները, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը, կանոնադրության խախտմամբ, վերանվանվել է «կառավարիչ»: Հաշվետվությունների և աուդիտորական կազմակերպությունների եզրակացությունների մեջ չեն անդրադառնում, թե «Մարտիկ»-ի գործադիր մարմնի ո՞ր աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե «Մարտիկ»-ի կանոնադրությամբ վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված է 10%, ապա ինչո՞ւ է 2015թ.-ի հաշվետվության մեջ այն կազմում  20%:

Ես` որպես «Մարտիկի» հիմնադրամի անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ պարզաբանել, թե ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետերի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի նկատմամբ «Նախազգուշացում» վարչական վերոնշյալ որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետևանք է ունեցել և ունենալու:

Անահիտ Բախշյան

«Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930