Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյանը մեծամիտ է համարում ՀՀ իշխանությունների կեցվածքը Արցախի Տիգրանակերտի հանդեպ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 13:23

Սեպտեմբերի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալված հնագետ, Տիգրանակերտը պեղող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը խոսեց Արցախում կատարված հնագիտական հետազոտություններից (Տիգրանակերտ, Վաճառի Ս. Ստեփանոս, Դադիվանք), դրանց վերջին արդյունքներից` կարասային թաղում, երկհարկանի դամբարան, խորհրդավոր գետնուղի և այլն:

Հնագետն ասաց` ուրախ է, որ Արցախում կատարված հնագիտական հետազոտությունները Արցախի իշխանությունների եւ հասարակության ուշադրության կենտրոնում են: Նրանք արդեն 10-րդ տարին են ֆինանսավորում Տիգրանակերտի պեղումները:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ երբեւէ չեն աջակցել, իսկ Գիտության պետական կոմիտեն մերժել էր իրենց հայտը:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որ մանկության տարիների իմ մտերիմներից է, վերջերս այցելել էր Տիգրանակերտ, բայց այդպես էլ հարկ չհամարեց հետաքրքրվել կամ հանդիպել արշավախմբի հետ: Քանի որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, մեզ համար դժվար է դրամաշնորհներ ստանալը, սրան գումարած հայրենի իշխանությունները մեծամիտ կեցվածք են ցուցաբերում»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Կարասային թաղումների մասին խոսելիս, նա փաստեց, որ դրանք հասնում են մինչեւ Քուռ գետ եւ մի ժամանակ տեսություն էր ստեղծվել`Կարասային թաղումների մշակույթ:

Նա անդրադարձավ Արցախում Արեւելյան մուտքով դամբարաններին ու զուգահեռ տարավ Զորաց քարերի աղմուկ հանած պատմության հետ: Հնագետի կարծիքով՝ պետք է ազգի բարոյական կերպարի մասին մտահոգությունները տարանջատել գիտական հետազոտությունից: Համլետ Պետրոսյանը նշեց, որ չի կիսում Պարիս Հերունու տեսակետը Քարահունջի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Դադիվանքի պեղումներին, ասաց, որ այստեղ առաջին անգամ հանդիպում են քիմիա բառին որպես կանացի անձնանուն:

Մանրամասները տեսանյութերում`

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930