Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրենց «գարանտը» երկրորդ պլան է մղվում, ինչո՞ւ պիտի ներդրումներ անեն. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 08,2017 12:22

Ինչո՞ւ էին ռուսաստանաբնակ հայ գործարարների պոտենցիալ ներդրումները կապվում Կարեն Կարապետյանի անվան հետ։ Որովհետեւ նա, այդ տրամաբանության համաձայն, պիտի երաշխիք հանդիսանար, որ ներդրումներին ոչինչ չի սպառնալու, որ իշխանությունների կողմից լիակատար աջակցություն է լինելու, եւ այլն։ Իսկ նման երաշխիք կարող է տալ միայն իշխանական ռեալ լծակներ ունեցողը։ Ենթադրաբար՝ սկզբում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին խոստացել է, որ նա այդպիսի լծակներ կունենա, բայց հետագայում, զգալով, որ 2018-ին միանձնյա իշխելու իր պլանները վտանգվում են, փոխել է դիրքորոշումը եւ որոշել երկրորդ պլան մղել վարչապետին։ Բնականաբար՝ փոխվել է նաեւ ներդրողների տրամադրվածությունը։ Պարզ ասած՝ նրանք փոշմանել են։ Եվ դա միանգամայն հասկանալի է. եթե իրենց «գարանտը» երկրորդ պլան է մղվում, ինչո՞ւ պիտի ներդրումներ անեն։ Անող լինեին՝ մի քանի տարի առաջ կանեին, Հայաստանի տեղը չգիտեին։

Հասկանալի է, որ այդ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանի համար, հասկանալի է, որ նրանց հիմնական նպատակը փող աշխատելն է, բայց փող աշխատելու համար նախ եւ առաջ քաղաքական կայունություն ու կանխատեսելիություն է պետք, իսկ Հայաստանում այդ «ապրանքից» չկա. հայտնի չէ անգամ, թե 2018-ի ապրիլին ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Ավելի ճիշտ՝ դա մոտավորապես հայտնի է, բայց հայտնի չէ, թե խաղի ինչ կանոններ են գործելու, ովքեր են լինելու հիմնական դերակատարները, ովքեր են լինելու տնտեսական դաշտը «նայողները», ովքեր են լինելու «ասողները» եւ այսպես շարունակ։

Հակառակը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն օրումեջ հայտարարում են, թե բոլոր այդ հարցերը կորոշվեն ապրիլին։ Դե եթե ապրիլին պիտի որոշվեն՝ ներդրողներն էլ կսպասեն ապրիլին, ինչո՞ւ պիտի շտապեն։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930