Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2017 11:59

Տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին։ Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին։ Ընդ որում, դեսպանը հատուկ շեշտել էր, որ իրենք ջանում են հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ուղիներ փնտրել, ու հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստը։ Մինչ իշխանությունները կփորձեն համոզել, թե սա սոսկ զուգադիպություն էր, հակադարձենք. չենք հավատում։ Քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում։

Այս ամենը հիշեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ֆոնին։ Նրանց քննարկումների առանցքային թեման եւս եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ դեսպանը հավաստիացրել է, որ պատրաստակամ են շարունակելու աջակցությունն այդ ոլորտին։

Ամենայն հավանականությամբ, այս կամ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930