Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ հավանական է, որ հրդեհված տարածքներից հեռացած կենդանիները կարող են մտնել բնակելի տարածքներ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 08,2017 11:49

Վերջին շրջանում Հայաստանում բռնկված հրդեհների առիթով որոշ բնապահպաններ մտահոգության էին հայտնում, որ այդ տարածքներում ապրող վայրի կենդանիները, զրկվելով իրենց բնական միջավայրից եւ ունենալով սննդի խնդիր, կմոտենան բնակավայրերին, ու հնարավոր չի լինի դրանից խուսափել։

Կենսաբանների ու կենդանաբանների շրջանում, սակայն, չեն կիսում այդ տեսակետը։ Մասնավորապես ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը քիչ հավանական համարեց, որ հրդեհված տարածքներից ու մասնավորապես Խոսրովի արգելոցից հեռացած կենդանիները կարող են մտնել բնակելի տարածքներ։

Նա նշեց, որ կենդանիները գյուղեր մտնելու փոխարեն կտեղափոխվեն այլ անտառներ։ Այսպես թե այնպես, այդ կենդանիներն անընդհատ շարժման մեջ են եւ չեն մնում միեւնույն տարածքում։ Ընդ որում, առանց հրդեհի էլ նրանք պարբերաբար «այցելում» են գյուղեր ու մոտակա այգիներ։

«Ես մի քիչ կասկածում եմ, որ կենդանիները պետք է դուրս գան եւ մտնեն բնակավայրեր։ Այո, օրինակ Խոսրովի արգելոցում մեծ տարածք է հրդեհվել՝ մոտ 2 000 հա։ Այդ տարածքում խոշոր կենդանիներից բնադրվում են արջը, լուսանը, կարող է գայլ պատահել, աղվես, փորսուղ։ Բայց դրանք կտեղափոխվեն կողքի անտառը, ոչ թե կգնան գյուղեր։ Այդ կենդանիներն անընդհատ տեղափոխվում են։ 2 000 հա-ն այնքան քիչ է նրանց համար»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930