Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումների տեսքով մուտքերը դեռեւս հիմք չեն պնդելու, թե խոստացված ծրագրերը չեն իրականացվում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 08,2017 11:45

Մինչ կառավարությունը՝ ի դեմս տնտեսական զարգացման նախարարության, հավաստիացնում է, որ խոստացված ներդրումներն ինտենսիվորեն իրականացվում են, վիճակագրական ծառայությունը տնտեսության մեջ արտաքին ֆինանսական հոսքերի անկում է արձանագրում։

Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք հակասության հետ։ Իրականում, սակայն, խնդիրը բոլորվին այլ է։ Հայտարարվող ցուցանիշները գտնվում են միանգամայն տարբեր դաշտերում, ամենեւին էլ համադրելի չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Արտաքին ֆինանսական հոսքերի նվազումը դեռ չի նշանակում, թե կառավարության ներդրումային ծրագիրը տապալվել է։

Դատելով առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրական ծառայության տվյալներից՝ որոնք զգալիորեն զիջում են խոստացված ներդրումային ցուցանիշները, իսկապես տպավորություն է ստեղծվում է, որ կառավարությունը ձախողվել է։ Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում հայտարարվել էր այս տարվա ընթացքում տնտեսության մեջ 830¬850 մլն դոլարի ներարկումներ իրականացնելու մասին։

Սակայն դա չի նշանակում, թե խոսքը վերաբերում է բացառապես օտարերկրյա ներդրումներին։ Տնտեսության մեջ մտնող կապիտալ հոսքերն ունեն տարբեր ուղղություններ, այդ թվում՝ ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական։

Խոստացված 830¬850 մլն դոլարի մեջ մտնում են ոչ միայն արտաքին ուղղակի ներդրումները, այլեւ այլ ուղղություններով, նաեւ վարկային ծրագրերի շրջանակներում ստացվող ֆինանսական միջոցները։ Տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի մյուս աղբյուրները ներքին հատվածից են։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում կուտակվել է մեծածավալ ներդրումային պոտենցիալ։

Կառավարությունը բացմի ցս հայտարարել է պետություն¬մասնավոր համագործակցության միջոցով տարբեր ծրագրեր իրականացնելու մասին։

Այնպես որ, օտարերկրյա ներդրումների տեսքով մուտքերը դեռեւս հիմք չեն պնդելու, թե խոստացված ծրագրերը չեն իրականացվում։ Դրանց մի մասն ընդհանրապես կապ չունի արտաքին ֆինանսական ներարկումների հետ։

Անշուշտ վատ է, որ արտաքին կապիտալի հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության նկատմամբ շարունակում են նվազել։ Թվում է, թե տնտեսական միջավայրը բարելավելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերից հետո հակառակը պետք է լիներ։ Սակայն վիճծառայության տվյալները վկայում են, որ ներդրողներն առայժմ չեն շտապում գալ Հայաստան։

Սա իսկապես մտահոգիչ է։ Ներդրումային հոսքերի նվազումը հիմք է տալիս ասելու, որ կառավարության քայլերը առայժմ վստահություն չեն ձեւավորել օտարերկրյա ներդրողների շրջանում։ Թեեւ պետք է ասել, որ կարճ ժամանակահատվածում դժվար է մեծ ակնկալիքներ ունենալ։

Ներդրումային մթնոլորտը փոխելու համար վեց ամիսը կամ մեկ տարին չափազանց կարճ ժամանակահատված է։

Առավել եւս, որ ներդրումների իրականացման համար խոչընդոտները շատ են։ Դրանք չեն սահմանափակվում միայն գործարար միջավայրի թերություններով։

Տնտեսական դաշտը Հայաստանում նեղ է ներդրողների համար։ Կան շատ սահմանափակ ոլորտներ, որտեղ հետաքրքրությունները համեմատաբար ավելի մեծ են։ Այդպիսի ոլորտներից պետք է առանձնացնել առաջին հերթին հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումային հոսքերի հիմնական մասը տեղաբաշխվել է հենց այդ ոլորտում։ Իրականացված ներարկումները հասնում են 36 մլն դոլարի։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930