Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները

Սեպտեմբեր 08,2017 11:32

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են «Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները:

Արդեն մեկնարկել է «Հաղթանակ» ենթակայանի շինարարությունը։ Նախապատրաստական փուլում են «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել ցանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքում վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքվել են գլխավոր կապալառուի պայմանագրեր. «Հաղթանակ» ենթակայանում՝ ռուսական «Kaskad-Energo LLC», «Չարենցավան-3»-ում՝ պորտուգալական «EFACEC Engenharia e Sistemas, S.A.» և

«Վանաձոր-1»-ում՝ չինական «Xian Electric Engineering Co., Ltd» ընկերությունների հետ։

Ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատվությունն իրականացնում է գերմանական «Decon international GmbH/Consulectra Unternemensberatung GmbH» ընկերությունը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930