Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է կազմակերպվում պետական կառավարումը, եթե նման փաստի առաջ կարող է կանգնեցվել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 08,2017 11:17

Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իշխանության, կառավարման համակարգի մի խումբ պետության նախագահի պարգևատրմանն է ներկայացնում մահացու վրաերթի համար կասկածվող պատանու: Այստեղ խնդիրն ամենևին այն չէ, որ պատանուն պետք է գանահարել՝ պարգևատրելու փոխարեն: Հանցանքի և պատասխանատվության չափը պետք է որոշի դատարանը, իսկ մինչ այդ անկասկած գործում է անմեղության կանխավարկածը, քանի դեռ չկա դատարանի վճիռ: Սակայն եթե պետք չէ մի ծայրահեղություն, այդուհանդերձ, պետք չէ նաև մեկ այլ ծայրահեղություն՝ այդպիսի կասկածյալին ներկայացնել նախագահական պարգևատրման և այն էլ՝ այսպես ասած հանդիսավոր պայմաններում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ խոսքը ոչ միայն պարզապես դժբախտ պատահարի մասին է, այլ մի դեպքի, որը տեղի է ունեցել հենց սկզբից անիրավության հետևանքով՝ այդ պատանին չուներ այդ մեքենան՝ հոր ծառայողական մեքենան վարելու իրավունք:

Եվ ուրեմն հարց է առաջանում՝ ի՞նչը կամ ո՞ւմ է պարգևատրում Սերժ Սարգսյանը, ի՞նչ մեսիջ է այդ պարգևատրումը: Եվ սա, թերևս, ամենամեծ հարցն է, որ առաջանում է ստեղծված իրավիճակում, կամ որը ոչ թե առաջանում է, այլ առաջացած հարցերի մեջ ենթակա է բարձրաձայնման և հնչեցման մամուլով: Եվ ըստ այդմ՝ մեկ այլ հարց էլ առաջանում է այն մասով, թե ինչպես է կազմակերպվում պետական կառավարումը, եթե նման փաստի առաջ կարող է կանգնեցվել Սերժ Սարգսյանը, եթե իհարկե նա իսկապես չգիտեր, թե ինչ է անում:

Պատկերացնել կարելի է, թե Հայաստանի Հանրապետության Առաջին դեմքի կարգավիճակ ունեցող մարդուն, որի քայլերը հսկայական նշանակություն ունեն հանրային և քաղաքական տեսանկյունից, էլ ինչ ավելի լուրջ փաստերի առաջ կարող են կանգնեցնել: Եվ ամենևին չափազանցություն չի լինի այն, որ խնդիրը հասնում է ընդհուպ ազգային անվտանգության մակարդակի և պահանջում քննություն, թե ո՞վ է նման կերպ վարվել Առաջին դեմքի հետ: Եթե իհարկե Սերժ Սարգսյանն ինքը միանգամայն քաջատեղյակ է եղել իրականությանն ու դրան բացարձակապես չի տվել որևէ նշանակություն: Ի վերջո, զարմանալի չի լինի, որովհետև հայաստանյան իշխանական համակարգում այդպիսի պատմությունները բացարձակապես բացառություն չեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930