Լրահոս
Օրվա լրահոսը

CPJ-ը Ֆրանսիայից պահանջում է փակել Ադրբեջանի մեղադրանքով լրագրողների դեմ հարուցված գործը

Սեպտեմբեր 08,2017 10:56

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի կառավարության կողմից լրագրողներ Էլիզ Լուկեի և Լորեն Ռիշարի դեմ հարուցված զրպարտության դատական գործը և թույլ տա նրանց առանց խոչընդոտների շարունակել իրենց աշխատանքը: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տարածած հաղորդագրության մեջ:

Փարիզի Նանտեր արվարձանի դատարանում երեքշաբթի տեղի են ունեցել ֆրանսիացի լրագրողների զրպարտության գործով դատական լսումները՝ կապված 2015թ. նրանց հետաքննության հետ France-2 հեռուստաալիքի համար, որում Ադրբեջանը ներկայացվում էր որպես բռնատիրություն:

Հաջորդ լսումը նշանակված է նոյեմբերի 7-ին:

«Ադրբեջանն այժմ ցանկանում է լռեցնել լրագրողներին ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այս անգամ Ֆրանսիայի իրավական համակարգի օգնությամբ,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Նինա Օգնիանովան:- Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի իշխանություններին փակել զրպարտության գործը և չօժանդակել Էլիզ Լուկեին և Լորեն Ռիշարին գրաքննելու Ադրբեջանի փորձերին:

2015թ. սեպտեմբերի 2-ին հեռարձակված ռեպորտաժում Լուկեն Ադրբեջանը նկարագրում էր որպես «աշխարհի ամենակոշտ բռնատիրություններից մեկը»: Ռիշարն իր հերթին Ադրբեջանի մասին խոսում էր որպես «բռնատիրություն»՝ հենվելով 2014թ. մայիսին Բաքու իրականացրած իր այցի վրա, երբ երկրի իշխանությունները կարճ ժամանակով նրան ձերբակալել էին և բռնագրավել նրա տեսախցիկը:

Նոր դատական նիստին ընդառաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռիշարը կրկնել է այն, ինչ ինքը և Լուկեն ասել էին իրենց ռեպորտաժում: «Մենք իսկապես կարծում ենք, որ Ադրբեջանը բռնակալություն է, և ոչ թե հանդուրժողականության երկիր, ինչպես որ փորձում են ցույց տալ»:

Զրպարտության համար լրագրողները կարող են տուգանվել 12 հազար եվրոյի չափով, չնայած որ Ադրբեջանի կառավարությունը պահանջում է նրանց տուգանել խորհրդանշական մեկ եվրոյով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930