Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Եվրոպայի խորհուրդը Հայաստանի անդամակցությունից ի վեր կանգնած է եղել մեր կողքին` աջակցելու մեր պետությունում ժողովրդավարական կառույցների կայացմանը և ամրապնդմանը

Սեպտեմբեր 08,2017 11:05

Հայաստան-ԵԽ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի մասին զեկույցը ներկայացնելիս Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը քանիցս շեշտեց ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի կառուցողական գործելաոճը, որի արդյունքում գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ գործակցությամբ սահմանադրական բարեփոխումներ, դատաիրավական համակարգում պրոբացիոն ծառայության ներդնում, օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդում, մի շարք ոլորտներ կարգավորող օրենսդրական ակտերի վերանայում:

Մի շարք պետությունների պատվիրակներ իրենց խոսքում ՀՀ արձանագրած առաջընթացը համարեցին օրինակելի` խրախուսելով շարունակել ԵԽ շրջանակներում համագործակցությունը` շարունակական առաջընթաց ապահովելու նպատակով: Նշվեց նաև Երևանում ԵԽ գրասենյակի գործունեության կարևորությունը` հատկապես նկատի ունենալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հանգամանքը:

Ցանկանում եմ ընդգծել բոլոր դոնորների` Եվրոպական միության, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի կարևոր ներդրումը, քանի որ, ըստ էության, այն էական դրական տեղաշարժերը, որ առկա են առաջին հերթին օրենսդրական բարեփոխումների ոլորտում, իրականացվում են Եվրոպայի խորհրդի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ:

Զեկույցի քննարկմանը իմ գործընկերների հնչեցրած ելույթներին ի պատասխան` կարևորեցինք նրանց քաջալերող խոսքերը և վերահաստատեցինք գործողությունների ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու Հայաստանի վճռականությունը:

Ցանկանում եմ նաև շեշտել, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի անդամակցությունից ի վեր կանգնած է եղել մեր կողքին` աջակցելու մեր պետությունում ժողովրդավարական կառույցների կայացմանը և ամրապնդմանը: Հայաստանը հանդիսանում է ԵԽ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ հավատարիմ իր պարտավորություններին: Ի վերջո, այն բարեփոխումները, որ Հայաստանն է նախաձեռնել և հետևողականորեն գնում է դրանց իրականացմանը, ևս մեկ վկայություն են, որ այդ գործընթացն անշրջելի է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930