Հրդեհավտանգ իրավիճակը ոչ միայն Հայաստանի անտառներում է, այլ նաեւ Երեւանի փողոցներում: Մինչ արտակարգ իրավիճակների նախարարությունը լծված է մեր երկրի անտառներում հրդեհաշիջման ծանր գործին, «մինի» հրդեհներն էլ մայրաքաղաքում են գույքային վնասներ պատճառում:
«Սանիթեք» ընկերության մեծ տարողությամբ աղբամանը, որը տեղադրված էր Աբովյան փողոցի Բժշկական համալսարանին կից տարածքում, հաշված րոպեների ընթացքում կրակի բաժին դարձավ` իր հետ այրելով նաեւ աղբը:
Բանուկ այս փողոցում բռնկված հրդեհը որեւէ անցորդի ուշադրությանը չարժանացավ՝ հավանաբար այն պատճառով, որ Խոսրովի, Արտավանի եւ Բյուրականի անտառների հրդեհի համեմատությամբ սա աննշան էր:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Իսկ թե հրդեհից ինչ վնասներ է կրել Բյուրականի անտառը` կարդացեք այստեղ
«Առավոտ»
07.09.2017