Երեկ՝ սեպտեմբերի 6–ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը և Toyota Camry-ի ուղևորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Մ. Գաբրիելյանի և Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, իսկ Hyundai-ն սպասարկում է թիվ 39 երթուղին, վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: