Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոդենի ձմեռը»` Բուկինիստում

Սեպտեմբեր 07,2017 23:03

Սեպտեմբերի 7-ին Բուկինիստում`բազում հետաքրքիր գրքերի կողքին հայտնվեց Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը»։ Դավիթ Սամվելյանը ժամանակակից գրող է, որն արդեն իր չորրորդ գիրքն է լույս ընծայում։ Իր գրքի մասին մեզ հետ զրույցում Դավիթն ասաց. «Ես կարծում եմ՝ արծարծվել են այն թեմաները, որոնք վերերկրային չեն,այլ մեր առօրյա կյանքում մեզ բոլորիս հուզող հարցեր են»։

Գրքի մեջ ներառված պատմվածքներով հեղինակը փորձել է ևս մեկ առիթ տալ մարդկանց`անդրադառնալու իրենց ապրած կյանքին, երկրին և ապագային`դասեր քաղելով արված սխալներից։

Նա նաեւ հավելեց, որ իր գործերը հիմնականում վերաբերում են Երևանին, կրոնին, պետությանը: Պատմվածքներում գրողը զուգահեռներ է տարել 90-ականների ու այսօրվա մարդկային հարաբերությունների միջեւ։ Նրա համոզմամբ՝ 90-ականների մարդկային հարաբերություններն այլեւս չկան:

Խնդրեցինք մեկնաբանել հետեւյալ պարբերությունը, որ կար նրա գրքում. «Երբեմն կիսատ պատմություններն էլ են ամբողջական»։

Հարցրինք` արդյոք իր կյանքում պատահած կիսատ պատմություններն ամբողջականացրել է գրքի միջոցով։

«Կիսատության մեջ դու կարող ես դնել մի ամբողջ կյանք, սեր։ Չէի ասի, թե իմ ապրած կյանքի պատմությունների հիման վրա են գրվել պատմվածքները, էսսեները։ Ես չեմ էլ համարում, որ պատմվածքների վերջաբանն ավարտ է։ Միշտ տեղ եմ թողնում, որ մտածի մարդ։ Եթե մտածում ես մի բան կարդալիս, ուրեմն դա չի ավարտվել։ Ինքը քո մեջ եփվում ու շարունակական է լինում»,-պատասխանեց Դավիթ Սամվելյանը։

Ռաիսա ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930