Գյումրիում այսօրվա ուժեղ քամուց կոտրվել են ծառերը․ լուսանկարում պատկերվածը քաղաքի կենտրոնում, Ամենափրկիչ եկեղեցու պուրակի ծառերից մեկն է։ «Մուշ» թաղամասում էլ քամին բազմաբնակարան շենքերի կտուրներ է թռցրել, մոտ 4-5 ժամով էլ հոսանքազրկվել են «Բեռլին» պոլիկլինիկայի հետնամասի սեփական հատվածի՝ մասնավորապես Մայակովսկի, Սունդուկյան, Աթարբեկյան, Մատնիշյան փողոցների լույսերը։
Այս մասին Aravot.am-ը ահազանգեր է ստացել տարբեր թաղերի բնակիչներից։ Նկատենք, որ բնակիչներն ամենաշատը նեղված են քաղաքի փոշուց․Գյումրիում թեթևակի քամի բարձրանալու դեպքում անգամ շնչել չի լինում, իսկ այսօր, կարելի է ասել, ցուրտ աշնանային օր էր․ ջերմաստիճանը կտրուկ նվազել է․ այս պահին Գյումրիում +11 աստիճան է, այն դեպքում, երբ երեկ երեկոյան Գյումրիում ջերմաստիճանը մոտ +23-24 աստիճան էր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ