Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Սեւքարին ու Սարիգյուղին մեղր քամող մեքենաներ կնվիրեն

Սեպտեմբեր 07,2017 21:35

Տավուշի մարզում վերջին 10 տարում մեղվաբուծությունը զարգացել է, ավելացել է մեղվաընտանիքների թիվը: Սակայն արտադրված մեղրի իրացումը հիմնախնդիր է մնում: Այդ խնդիրը քննարկվել է սեպտեմբերի 6-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ այցի ժամանակ:

Մեղվաբույծների հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ մեղվաբուծության ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Տիկին Ծառուկյանը հայտնել է, որ Տավուշի մարզում արտադրված մեղրն իր որակական բարձր հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում, այդ թվում` Չինաստանում, սակայն մեղրի հավաքագրման կետի բացակայությունը խոչընդոտում է մեղվաբուծական արտադրանքի արտահանման կազմակերպմանը:

Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը հայտնեց, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2018թ. տարվա գարնանը սահմանամերձ Սեւքար եւ Սարիգյուղ համայնքներին կնվիրի մեղր քամող մեքենաներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930