Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կուսակցության մի քանի անդամների հետ նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի առաջ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության թվիթերյան էջից:
Կուսակցության անդամները, մասնավորապես, պահանջում են ազատ արձակել 2016թ. նոյեմբերին ձերբակալված ԺԴԿ անդամներին, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դիմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ