Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդարադատության համակարգի թերությունների վերաբերյալ

Սեպտեմբեր 07,2017 21:03

Ողջունելով Ադրբեջանի իշխանությունների հետ ընթացող երկխոսությունը ԵԽԽՎ մոնիթորինգային ընթացակարգի շրջանակում՝ Մոնիթորինգային հանձնաժողովը բազմաթիվ մտահոգություններ ունի այդ երկրում խոսքի ազատության և արդարադատության ոլորտներում: Այս մասին ասվում ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախի և Ցեզար Ֆլորին Պրեդայի (Ռումինիա) կողմից նախաձեռնված բանաձևի նախնական տարբերակում կոմիտեն ափսոսանք է հայտնում, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են նվազեցնել գործադիր իշխանության հաշվետվողականության աստիճանը խորհրդարանի նկատմամբ, իսկ դատարանների անկախությունը գործադիրի նկատմամբ շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակում:

Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել՝ կապված խոշոր չափերի հասնող փողերի լվացման գործում Ադրբեջանի կառավարության ունեցած կապի առնչությամբ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ և անկողմնակալ քննություն:

Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և իրավաբանների հետապնդումների վերաբերյալ՝ միաժամանակ ողջունելով 2016-2017թթ. որոշ քաղբանտարկյալների ազատ արձակումը: Պատգամավորները կոչ են արել իշխանություններին ազատ արձակել այն բանտարկյալներին, որոնց ձերբակալությունը արդարացված կասկածների տեղիք է տալիս:

Կոմիտեն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին պատշաճ կերպով ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրականացումը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը գործադիրի նկատմամբ, բարեփոխումներ իրականացնել իրավական ոլորտում՝ ապահովելու դատական համակարգի անկախությունը գործադիրից, թույլ տալ լրագրողներին աշխատել ազատ՝ առանց ճնշումների, մթնոլորտ ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստների համար, այդ թվում՝ երբ նրանք քննադատական կարծիքներ են արտահայտում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930