Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դերասան Պոնչոյի որդին հոգեպես ծանր վիճակում է, դպրոց չի հաճախում

Սեպտեմբեր 07,2017 20:20

«Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանի որդու՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով քննությունը շարունակվում է, հարցաքննվել է ինքնասպանության հեղինակը:

Գուրգեն Սիմոնյանի մայրը՝ Մարիամ Կարապետյանը, Aravot.am-ին պատմեց, որ տղան հոգեպես վատ վիճակում է, սթրեսից նույնիսկ դպրոց չի հաճախում: Երեխայի մոր պատմելով՝ տղան ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ հայրը լրատվամիջոցներին իր տուն էր հրավիրել՝ պատմելու, որ որդիներին առեւանգել են, հենց այդ ժամանակ էլ լրատվամիջոցների ներկայությամբ զանգել էր որդուն, զրույցն էլ եթեր էր գնացել:

«Երեխան վախենում է, ամաչում է, անընդհատ զանգում էր, ասում՝ կգամ վիզդ կկտրեմ, սպառնալից բաներ էր ասում»,- ասաց Մարիամ Կարապետյանը: Նրա խոսքով, իրենք Ջերմուկ էին գնացել բուժման նպատակով, այնտեղից են տեղեկացել, որդու ինքնասպանության փորձի մասին ու անմիջապես վերադարձել. «Երեխեն ամբողջ թեւի` երակների մասը վնասել էր»:

Հիշեցնենք, որ որդու ինքնասպանության փորձի մասին Վահագն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե որդին հաստատ նման քայլի չի գնա, այդկերպ փորձում են իր վրա շառ անել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930