Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում սիզամարգերի տեղում նոր շինություններ են կառուցում

Սեպտեմբեր 07,2017 18:30

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են:

Aravot.am-ի հետ զրույցում ավագանու անդամն ասաց, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո, նշված տարածքում աշխատանքները դադարեցվել են. «Անցնում էի, տեսնեմ լոմով բորդյուրը տեղից հանվում էր: Երբ որ հարցրեցի թե էս ի՞նչ եք անում, թույլատրություն կա՞, թե չէ՞, ասեցին, որ շաուրմայանոց պետք է սարքեն: Հիմա տեսնում ենք, որ շատ արագ դադարեցվել են, եւ այնտեղ որեւէ մեկը գործ չի անում: Բազալտն էլ, որ հանել են գցել են սիզամարգի վրա: Էս տարածքի հետ կապված պաշտոնյայի անուն է քննարկվում, բայց քանի դեռ ճշտված չէ, չեմ ուզում բարձրաձայնել»:

Մարուքյանի խոսքով քաղաքում քիչ չեն սիզամարգերի վրա կառուցված շինությունները: Սա էլ կլինի հերթականը. «Այնպես չէ որ մեր բոլոր սիզամարգերը շատ լավ խնամված վիճակում են եղել: Բայց ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ սիզամարգերի վրա հայտնվում են կառույցներ: Ինչպես Մյասնիկյան փողոցի դիմացի մայթում, տեսնում ենք, թե քանի տաղավար է ավելացվել սիզամարգերի վրա: Մարդիկ, որ խոսում են կանաչ գոտի ավելացնելու ու պահպանելու մասին, եւ ամպագոռգոռ ինչ-որ բաներ են խոսում, միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ շատ հեշտ սեփականաշնորհվում են կամ չգիտեմ, թե ինչ հիմքով տարածքները տրվում են մարդկանց»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին թույլտվություն չեն տվել: Հողհատկացում կատարվել է նախկին քաղաքապետի օրոք. «Եթե մարդը էդ հողի նկատմամբ ունի իրավունքներ մենք չենք կարող մերժել՝ շինարարություն թույլտվությունը տալիս ենք, բայց հողի հատկացում մենք չենք տվել: Մարդն ունի զբաղեցրած հող, որի վրա ունի գրանցած իրավունք, դիմել է մեզ, թույլտվություն ստանա, ժամանակավոր ինչ-որ շինություն կառուցելու համար: Տարածքը ոչ ավել քան 20 մետր է»:

Լուսանկարի հեղինակ՝ Նարինե Ավետիսյան

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930