Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր:
Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ դաստակի և գլխի հատվածում 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը՝ փ/ծ ավագ Գ. Ոսկանյանը, ում հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:
ԱԻՆ հաղորդագրություն